Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շահումյանի շրջանի վերջին օրերը

Շահումյանի շրջանի վերջին օրերը
20.06.2024 | 16:01

Նայե՛ք տեսանյութը և՞…

Զգուշացե՛ք, դռները փակվում են:

Հաջորդ կայարանը...

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ.1

* Բա մի ժողովուրդ մի քանի տարին մեկ անցնի նույն բանի միջով ու սենց արխային լռվի՞:
* Բա մի ժողովուրդ Մուսալեռից մինչև Գանձակ երկիր ունենա ու անընդհատ կորցնի:
* Բա մի ժողովուրդ վերջին մի բուռ հողն էլ գյուռ-գյուռ բաժնի կադաստրենց թղթերո՞վ:
* Բա շահումյանցին մտածի, դե՛, Գանձակն ուրիշ թեմա էր...

Արցախցին մտածի, դե Շահումյանը թղթերով լրիվ ուրիշ պահ էր, հայաստանցին մտածի, դե Արցախն էդքան էլ չյոտկի չէր թղթերով, մեր Ալմա Աթիին հասնող չկա:
* Բա հազարամյակներ ապրես ու արարես քո հողի վրա, ու դեռ խնդրես ու սպասես ինչ որ 1-2-300 տարեկան ձյաձաների դաբրոյի՞ն, թե կպեչատեն ապրելու իրավունքդ:

Հ.Գ.2

Դիտվել է՝ 4490

Մեկնաբանություններ